Իրավապահները հայտնում են, որ չորրորդ օրը վերակենդանացման բաժանմունքում գտնող մեկ տարեկան փոքրիկին հունվարից ծեծել են, իսկ մարտի 15-ին փորձել սպանել: Գործով ձերբակալվածը երեխայի հոր երկրորդ կինն է, նրան կալանավորելու միջնորդություն կա:
«1 տարեկան երեխայի նկատմամբ 2026-ի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ», նշված է հաղորդագրության մեջ:
Դատախազությունն առայժմ ոչ մի տեղեկություն չի հրապարակել հոր հնարավոր պատասխանատվության մասին:
Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր չորրորդ երեխան է, զույգ տղաներին, ըստ Արարատի մարզի համագյուղացիների, մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել երեքամյա աղջնակը: Մայրը «Ազատությանն» ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտներ: