Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված տղամարդ

Իրանի դատական իշխանությունը հայտնել է, որ այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված մի տղամարդ։

Դատական համակարգին առընթեր Mizan Online կայքի փոխանցմամբ՝ մահապատժի ենթարկվածը Քուրոշ Քեյվանին է։ Իրանական կողմի պնդմամբ՝ նա Մոսադի աշխատակիցներին փոխանցել էր երկրի զգայուն օբյեկտների լուսանկարներ և տեղեկություններ։

Իրանական աղբյուրները նշում են, որ Քեյվանին ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա վերապատրաստում էր անցել «վեց եվրոպական երկրներում և Թել Ավիվում»։