Պատերազմի հետևանքները տեսանելի կլինեն ողջ աշխարհում․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում՝ հավելելով, որ միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ պետք է դեմ արտահայտվեն հակամարտությանը։

«Համաշխարհային հետևանքների ալիքը նոր է սկսվել և կհասնի բոլորին՝ անկախ հարստությունից, հավատքից կամ ռասայից»,- X-ում գրել է Արաղչին՝ գրառմանը կցելով ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի՝պատերազմի պատճառով արված հրաժարականի հայտարարության պատճենը։

«Միջազգային հանրության ավելի շատ անդամներ պետք է հետևեն այդ օրինակին»,- հավելել է նա։

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթը երեկ է հրաժարական տվել՝ Իրանի դեմ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի ֆոնին՝ պնդելով, թե Իսրայելն է Նահանգներին ներքաշել հակամարտության մեջ։