Լիբանանի Լեբա քաղաքում դպրոցը դարձել է ապաստան պատերազմի հետևանքով տեղահանվածների համար

Հարավային Լիբանանի Լեբա քաղաքում դպրոցը բացել է դռները՝ պատերազմի պատճառով տեղահանված ընտանիքների համար։ Դպրոցի տնօրեն Էլիաս ալ Մոնդալակի խոսքով՝ այստեղ ապաստան գտել է ավելի քան 100 մարդ։

Դպրոցի տարածքում տեղահանվածներին օգնություն են ցույց տալիս երիտասարդ կամավորները՝ տրամադրելով սնունդ ու ըմպելիք և զվարճացնելով երեխաներին՝ մեղմելու պատերազմի ազդեցությունը:
Սա Տեղահանվածների միայն մի փոքր մասն է. մոտ 132,000 մարդ, ըստ լիբանանյան իշխանությունների, գտնվում է այլ ապաստարաններում՝ որոշներն ազգականների մոտ, որոշներն անավարտ շինություններում կամ հյուրընկալող համայնքներում, իսկ շատերը՝ փողոցներում։