Հայ-իրանական սահմանը հատած քաղաքացիները «Ազատության» հետ զրույցում պատմում են՝ իրավիճակը Իրանում բավականին լուրջ է, բոլորը վախեցած են և անվտանգություն են փնտրում:
Իրանցիների մեծ մասը չի ցանկանում խոսել տեսախցիկների առջև, պատճառաբանում են, որ եթե խոսեն, ապա գուցե հետագայում վերադառնալիս խնդիրներ ունենան: Որոշ մասն էլ խնդրում է, որ դեմքը փակվի, չհրապարակվեն անունները:
Նրանք ստեղծված իրավիճակից ելքը տեսնում են իշխանության փոփոխությամբ կամ գոնե առնվազն ռեժիմի հռետորաբանության մեղմացմամբ:
Կան նաև այլ տեսակետ ունեցողներ, որոնք Միացյալ Նահանգների կողմն են սլաքները ուղղում, պնդելով, որ այս ամենից կարելի էր խուսափել:
Անցակետում այսօր շարժն այդքան էլ մեծ չէր:
Մանրամասները՝ տեսանյություն