Թրամփը անձամբ կորոշի, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելու․ Սպիտակ տուն

Դոնալդ Թրամփն ինքն է որոշելու, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելու, հայտարարել է Սպիտակ տունը։

Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ ռազմական գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ Թրամփը որոշի, որ ռազմական նպատակները կատարված են, և Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է՝ ռազմական գործողությունը «շատ շուտով» կավարտվի և խոստացել «շատ ավելի ուժեղ» հարված հասցնել երկրին, եթե Թեհրանը խոչընդոտի Մերձավոր Արևելքի նավթի մատակարարումները։