Պեսկով․ «Իրանի շուրջ ռուսական առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ»

«Իրանական խնդրի կարգավորման այն առաջարկները, որ ներկայացրել էր նախագահ Պուտինը, շարունակում են ուժի մեջ մնալ», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դեռ մինչև իրանական հակամարտության ռազմական փուլի մեկնարկը նախագահ Պուտինը տարբերակներ ու լավ առաջարկներ էր առաջ քաշել, որոնք թույլ կտային նվազեցնել լարվածությունը։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ ասել է, որ այդ առաջարկներից շատերը դեռ սեղանին են։ Ռուսաստանը պատրաստ է և ուրախ կլինի առավելագույն օժանդակություն ցուցաբերել», - նշել է Կրեմլի խոսնակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները