Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Զելենսկին հավելել է, որ Մակրոնը աջակցել է Ուկրաինայի ջանքերին՝ օգնելու տարածաշրջանին իր փորձագիտությամբ՝ հակազդելու իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերին։
Շաբաթվա սկզբին Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից ստացել է «կոնկրետ աջակցության» խնդրանք և հրամայել է պաշտոնյաներին տրամադրել անհրաժեշտ միջոցներն ու մասնագետները՝ տարածաշրջանում օդային պաշտպանությանը օգնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում. Զելենսկի