ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ազգային անվտանգության շենքի մոտ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խուլիգանության և ահաբեկչության հոդվածներով:

Մեկ անձ ձերբակալվել է, բայց մեղադրանք դեռ առաջադրված չէ:

Երեկ ուշ երեկոյան Ներքին գործերի նախարարությունից էին հայտնել, որ ԱԱԾ ուղղությամբ այրվող առարկա նետող քաղաքացի է ձերբակալվել: Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն: