Սլովակիայի կառավարությունը հանձնարարել է պետական էլեկտրական ցանցերի ընկերությանն ավարտել Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը։
Բրատիսլավան Կիևին մեղադրում է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների խափանման համար։
Վարչապետ Ֆիցոն նաև հայտնել է, որ Սլովակիան կարող միանալ Հունգարիային և արգելափակել ԵՄ վարկը Կիևին, եթե «Դրուժբա» խողովակաշարի շուրջ ստեղծված տարաձայնությունը չհանգուցալուծվի։
Ուկրաինան պազրաբանել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով և վերանորոգման համար ժամանակ է պետք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Հունգարիայի ԱԳ նախարար հետ կքննարկի «Դրուժբա» նավթամուղի հետ կապված խնդիրը