Շրի Լանկայի զինվորականները փրկել են խորտակվող իրանական նավի անձնակազմին

Իրանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններից արված լուսանկար, փետրվարի 19, 2026

Շրի Լանկայի զինվորականները փրկել են առնվազն 30 մարդու, որոնք եղել են Շրի Լանկայի ջրերին մոտ խորտակվող իրանական նավի վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում հայտարարել է երկրի արտգործնախարար Վիջիթա Հերաթը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկարարական գործողություն են սկսել այն բանից հետո, երբ իրանական նավից օգնության ազդանշան էր ստացվել։

Արտգործնախարարը հավելյալ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ Շրի Լանկան կձեռնարկի համապատասխան քայլեր։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավը օգնության ազդանշան էր ուղարկել երկրի հարավում գտնվող Գալլե քաղաքի մոտ, իսկ տուժածներին տեղափոխել են Գալլեի հիվանդանոց։