«Իմ քաղաքացիական դիրքորոշումն էր». վարչապետի առջև արտաշատցու փակած դռները նոր քննարկումներ բացեցին

Տեղեկություններ էին տարածվել, թե ճնշումներ են սկսվել արտաշատցի խանութպանի նկատմամբ, որ վարչապետին թույլ չէր տվել մտնել իր վաճառասրահ:

«Մենք ձեր նման չենք, ժողովրդավար ենք», - շտապեցին արձագանքել իշխանականները: Զուգահեռ սոցցանցային հարթակում մեկնաբանություններ էին ծավալվում, թե վարչապետին մերժածն արցախցի է:

Այսօր Արտաշատում միրգ բանջարեղենի փոքրիկ այդ կրպակը բաց էր, ճիշտ է առանց հաճախորդների: «Արցախցի չեմ, Վեդիից եմ», - ասաց Գևորգ անունով տղամարդը, որ հենց դուռը փակողն էր, մեկնաբանությունից հրաժարվեց, միայն ասաց՝ իր քայլով քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել և որևէ ճնշում իր նկատմամբ չկա:

«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանին այսօր լրագրողները հարցրել են այս միջադեպի մասին՝ ստուգողները կրպակ կգնա՞ն. «Եթե պլանային որևէ ստուգում բան արած ա, ես կոչ եմ անում չանել այդ ստուգումը»:

Հանգստյան օրերին ՔՊ-ականները ներկուսակցական քարոզարշավի էին մի քանի մարզերում՝ առատ ողջույններ, ելումուտ մեծ ու փոքր խանութներ, սելֆիներ և հընթացս անակնկալ դրվագներ:

Մանրամանսերը՝ տեսանյութում