Լոնդոնից հայտարարում են․ «Մեծ Բրիտանիան պատերազմում չէ»

Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով նախարար Հեմիշ Ֆալկոները հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիան պատերազմում չէ»։ Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ իրանական անօդաչու սարքը հարվածեց Կիպրոսում Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի բազային։

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, երբ «Շահեդ» անօդաչու սարքը բախվել է Ակրոտիրիի բրիտանական ռազմաբազայի ռազմական օբյեկտներին՝ առաջացնելով փոքր նյութական վնասներ։

«Թույլ տվեք հստակ ասել՝ Մեծ Բրիտանիան դիտավորյալ որոշում է կայացրել չմասնակցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման առաջին ալիքին։ Սակայն Իրանի անկառավարելի հարձակումների դեմ տարածաշրջանում մեր դաշնակիցների վրա, մենք որոշեցինք, ինչպես վարչապետը հայտարարել էր երեկ երեկոյան, աջակցել ԱՄՆ-ին՝ օգտագործելու մեր բազաները պաշտպանական գործողություններ իրականացնելու համար», - ասել է Մերձավոր Արևելքի հարցերով նախարար Հեմիշ Ֆալկոները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան չի միանա ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի դեմ հակամարտությանը՝ ընդգծելով՝ ուսումնասիրել են Իրաքի պատերազմի սխալները և դասեր քաղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիպրոսը հետաձգել է այսօր նախատեսված ԵՄ նախարարների հանդիպումը