Թուրքիայում ժողովրդավարական ինտեգրման անցման համար անհրաժեշտ են խաղաղությանն առնչվող օրենքներ. Օջալան

«Քրդական բանվորական կուսակցության» հիմնադիր, բանտարկված Աբդուլա Օջալանն այսօր հայտարարել է, որ Թուրքիայում ժողովրդավարական ինտեգրման անցման համար անհրաժեշտ են խաղաղությանն առնչվող օրենքներ։ Օջալանի հայտարարությունը մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցել է քրդամետ DEM կուսակցությունը։

«Դուռ է բացվում նոր քաղաքական դարաշրջանի և ռազմավարության համար։ Մենք նպատակ ունենք փակել բռնության վրա հիմնված քաղաքականության դարաշրջանը և բացել ժողովրդավարական հասարակության և օրենքի գերակայության վրա հիմնված գործընթաց», - գրել է Օջալան Իմրալի բանտային կղզուց, որտեղ մեկուսացված է 1999 թվականից։

Նրա այս հայտարարությունը հաջորդում է մեկ տարի առաջ արված մեկ այլ կոչին, որով նա հորդորում էր «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) դադարեցնել տասնամյակներ շարունակվող ապստամբությունն ու լուծարվել։
Այդ պատմական կոչը հույսեր էր առաջացրել վերջ դնելու հակամարտությանը, որը խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք։ Նրա կոչից հետո PKK-ն պաշտոնապես լուծարվել է, կազմակերպել խորհրդանշական զինաթափման արարողություն և դուրս բերել բոլոր զինյալներին Թուրքիայի տարածքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օջալան․ PKK լուծարման առաջին փուլն ավարտված է