Ռուսական կողմը հարվածել է Օդեսայի քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 2 մարդ։
Առավոտյան ռուսական ուժերը հարվածել են նաև Սումի քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցին։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ առաջին հարվածից հետո ռուսական կողմը կրկին է հարվածել, երբ տեղում աշխատում էին փրկարարները։ Տուժածների մասին չի հաղորդվում։
Ուկրաինայի ԶՈւ տվյալներով՝ փետրվարի 27-ին Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 187 անօդաչու սարք, որոնցից 165-ը խոցվել են։