«Բեռլինալե»-ի տնօրենը կարող է փոխարինվել քաղաքական սկանդալի պատճառով։ Գերմանիայի մշակույթի նախարար Վոլֆրամ Վեյմերի խոսնակը հաստատել է, որ Բեռլինի մշակութային միջոցառումների կազմակերպության կառավարման հանձնաժողովը, որը կազմակերպում է Berlin International Film Festival-ը, հրավիրվել է նիստի։
Ըստ «Bild» թերթի՝ քննարկվել է «Բեռլինալե»-ի տնօրեն Թրիչիա Թաթլի ապագայի հարցը և համաձայնության են եկել, որ նա այլևս չի կարող ղեկավարել փառատոնը՝ Գազայի պատերազմի վերաբերյալ լռություն պահպանելու համար խիստ քննադատություններից հետո։
Սիրիացի-պաղեստինցի ռեժիսոր Աբդալահ Ալխաթիդը իր «Պաշարման քրոնիկոններ» («Chronicles from the Siege») համար լավագույն դեբյուտային լիամետրաժ ֆիլմ մրցանակը ստանալիս շնորհակալական խոսքում կտրուկ քննադատել է Գերմանիայի կառավարության դիրքորոշումը Գազայի պատերազմի հարցում:
«Դիմադրությունը պետք է նախորդի արվեստին, իսկ ազատությունը՝ մշակույթին։ Պատմությունը կհիշի նրանց, ովքեր կանգնեցին Պաղեստինի կողքին, և նրանց, ովքեր լռեցին»,- ասել է Ալխաթիդը։
Իսրայելը ժխտում է, որ Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացրել, ինչին աջակցում է նաև Գերմանիայի կառավարությունը։
Մրցանակաբաշխությունից հետո նախարար Վեյմերը հայտարարել է. «Պաղեստինամետ ակտիվիստական շրջանակը «Բեռլինալե»-ում ցույց տվեց իր տգեղ դեմքը՝ Իսրայելի նկատմամբ ատելությամբ, ագրեսիայով և ճնշմամբ»։
Գերմանիայի մշակույթի պետական նախարարն ավելի վաղ պաշտպանել էր Բեռլինի կինոփառատոնը այն բանից հետո, երբ տասնյակ դերասաններ, ռեժիսորներ և գրողներ քննադատել էին այն Գազայի պատերազմին վերաբերող հարցերից խուսափելու համար:
«Ինստիտուցիոնալ լռություն» այսպես էին բնութագրել փառատոնի դիրքորոշումը «պաղեստինացիների դեմ՝ ցեղասպանությանը»՝ ընդգծելով, որ, մինչդեռ, փառատոնն ակնհայտ դիրքորոշում է ունեցել Իրանում և Ուկրաինայում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի մշակույթի նախարարը պաշտպանում է Բեռլինի կինոփառատոնը՝ Գազայի հարցով քննադատություններից հետո