Ուսանողները իրավունք ունեն բողոքելու, սակայն պետք է հասկանան կարմիր գծերը. Իրանի կառավարության խոսնակ

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ համալսարանի ուսանողները իրավունք ունեն բողոքելու, սակայն բոլորը պետք է հասկանան կարմիր գծերը: Սա առաջին պաշտոնական արձագանքն է համալսարաններում շաբաթավերջից վերսկսված հանրահավաքներին։

Կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանի խոսքով՝ Իրանի ուսանողները վերքեր ունեն սրտերում և ականատես են եղել տեսարանների, որոնք հնարավոր է վշտացրել, զայրացրել են նրանց և այդ զայրույթը հասկանալի է։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի համալսարանում անցած շաբաթ վերսկսված ուսումնական կիսամյակը ուղղորդվում է ինչպես իշխանամետ, այնպես էլ հակաիշխանական հանրահավաքներով։

Բողոքի առաջին ալիքը դեկտեմբերին էր՝ տնտեսական դժվարությունների պատճառով, սակայն հունվարի 8-ին և 9-ին այն վերածվեց համազգային ցույցերի շղթայի։ ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը»՝ HRANA-ն, արձանագրել է ավելի քան 7,000 զոհ, միաժամանակ զգուշացնելով, որ իրական թիվն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է։ Իրանի պաշտոնյաները, մինչդեռ, հայտարարել են ավելի քան 3,000 զոհի մասին՝ պնդելով, որ բռնությունները պայմանավորված են եղել ահաբեկչական գործողություններով, որոնք էլ, ըստ պաշտոնական Թեհրանի, խրախուսել է Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։

Մոհաջերանին նաև հայտարարել է, որ փաստահավաք առաքելությունը հետաքննում է բողոքների պատճառներն ու զեկույցներ կներկայացնի։