Մեքսիկան 2000 զինվոր է ուղարկում Խալիսկո՝ նարկոկարտելի առաջնորդի մահից հետո

Մեքսիկայի իշխանություններըԽալիսկո նահանգի արևմտյան մասում լրացուցիչ 2000 զինվորական են տեղակայել՝ «Խալիսկոյի նոր սերունդ» նարկոկարտելի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ «Էլ-Մենչոյի» մահվանից հետո ծագած բախումների ֆոնին, հայտնում է Reuters-ը:

Մեքսիկայում ծագած բախումների հետևանքով կան տասնյակ զոհեր:

«Խալիսկոյի նոր սերունդը» ստեղծվել է 2009 թվականին, այն համարվում է Մեքսիկայի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկը։ Ըստ ամերիկյան աղբյուրների՝ կարտելը զբաղված է հերոինի, կոկաինի, ֆենտանիլի և մետամֆիտամինի խոշոր խմբաքանակների՝ ԱՄՆ մաքսանենգությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առնվազն 14 մարդ է զոհվել Մեքսիկայում բախումների հետևանքովՄեքսիկայում խոշորագույն նարկոկարտելի ղեկավարի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել