Մեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է եղբոր ձերբակալությունը

«Խոր մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի շուրջ զարգացումների և պետական պաշտոնում չարաշահումների վերաբերյալ՝ նրան ուղղվող կասկածների մասին», - նշված է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի գրավոր հայտարարության մեջ։

«Առջևում համապարփակ և արդար մի գործընթաց է, որի շրջանակներում այս հարցը հետաքննվելու է պատշաճ կերպով՝ համապատասխան մարմինների կողմից։ Թույլ տվեք շատ հստակորեն հայտարարել՝ ամենակարևորը օրենքի գերակայությունն է», - նշել է Մեծ Բրիտանիայի թագավորը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը ձերբակալել է արքայազն Էնդրյուին. BBC