Կիևը հաղորդում է, որ իր ԱԹՍ-ները հարվածել են Պսկովի նավթաբազային, հրդեհ է բռնկվել

Արխիվ

Ուկրաինական անօդաչուները հարվածել են Պսկովի մարզի արևմտյան մասում գտնվող ռուսական նավթաբազային, ինչը պայթյունների և հրդեհի պատճառ է դարձել, հայտնել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչը:

«Նավթաբազաների ոչնչացումն ուղղակիորեն ազդում է հակառակորդի՝ մարտական գործողություններ վարելու, հարձակվելու և անձնակազմի ռեզերվները տեղափոխելու ունակության վրա»,- Reuters գործակալությանն ասել է ուկրաինացի պաշտոնյան:

Վնասների, տուծածների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ դեմոկրատ սենատորները կոչ են անում մեծացնել էներգետիկ ճնշումը ՌԴ-ի վրա