Գերմանիայի մշակույթի նախարարը պաշտպանում է Բեռլինի կինոփառատոնը՝ Գազայի հարցով քննադատություններից հետո

Գերմանիայի մշակույթի պետական նախարարը պաշտպանել է Բեռլինի կինոփառատոնը՝ Berlinale-ն, այն բանից հետո, երբ տասնյակ դերասաններ, ռեժիսորներ և գրողներ քննադատել էին այն Գազայի պատերազմին վերաբերող հարցերից խուսափելու համար:

«Բեռլինի կինոփառատոնը մի վայր է, որտեղ կինոյի աշխարհի ներկայացուցիչները ազատ են արտահայտել իրենց մտքերը և և անդրադառնալ ցանկացած թեմայի», - ասել է Վեյմերը Welt TV հեռուստաընկերությանը՝ պնդելով, որ հենց «դա էլ տեղի է ունեցել»։

Մինչդեռ նախորդ օրերին Variety ամսագիրը հրապարակել էր քննադատող մի բաց նամակ, որը ստորագրել էին այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են իսպանացի դերասան Խավիեր Բարդենը, ամերիկացի լուսանկարիչ Նան Գոլդինը, բրիտանացի դերասանուհի, «Ոսկե արջ» մրցանակակիր Թիլդա Սվինթոնը և այլ հայտի աստղեր։

«Ինստիտուցիոնալ լռություն» այսպես էին բնութագրել փառատոնի դիրքորոշումը «պաղեստինացիների դեմ՝ ցեղասպանություն» -ը՝ ընդգծելով, որ, մինչդեռ, փառատոնն ակնհայտ դիրքորոշում է ունեցել Իրանում և Ուկրաինայում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ։ Իսրայելը ժխտում է, որ Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացրել, ինչին աջակցում է նաև Գերմանիայի կառավարությունը։

Կինոփառատոնի բացման պահից, որը կշարունակվի մինչև այս կիրակի՝ փետրվարի 22-ը, պարբերաբար բարձրացվել են քաղաքական տարբեր հարցեր։

Օրեր առաջ հնդիկ գրող, Բուքերյան մրցանակակիր Արունդհաթի Ռոյը չեղարկել էր իր մասնակցությունը կինոփառատոնին, այն բանից հետո, երբ ժյուրիի նախագահ և ճանաչված ռեժիսոր, Ոսկե արմավենու, Արծաթե Արջի, «BAFTA»-ի և Ոսկե Ծիրանի «Փարաջանովյան թալեր»-ի մրցանակակիր Վիմ Վենդերսը առաջարկել էր, որ կինոգործիչները «դուրս մնան քաղաքականությունից»։