Կիևը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ

Կիևը անհատական պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիրն այս մասին հրապարակվել է այսօր։ Դրա համաձայն՝ պատժամիջոցները սահմանվել են «Ուկրաինա ներխուժման ընթացքում Բելառուսի կողմից Մոսկվային ցուցաբերվող աջակցության պատճառով»։

Զելենսկու պնդմամբ՝ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների սահմանման պատճառներից մեկը ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգերի տեղակայումն է Բելառուսի տարածքում։ Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, բելառուսական ձեռնարկությունները մասնակցել են «Օրեշնիկ» հրթիռների արտադրությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը հայտարարում է՝ «Օրեշնիկ» գերձայնային հրթիռով հարվածել է ՈւկրաինայինԼուկաշենկոն հայտնել է «Օրեշնիկը» դեկտեմբերից մարտական պատրաստության բերելու մասին