Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Կարինա Ակոովան և Նիկիտա Ռախմանինն ազատ ծրագրում վաստակել են 114.39 միավոր, կարճ ծրագրից հետո նրանք ունեին 66.27 միավոր:

Հայաստանի բոլոր 5 ներկայացուցիչներն էլ ավարտել են մրցելույթները՝ չնվաճելով ոչ մի մեդալ:

Հայաստանը ներկայացրել են դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անունը չգրվեց, բայց «Արցախը» հնչեց. Ակոպովա-Ռախմանին զույգը՝ օլիմպիական սառույցինՄեկնարկեցին 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը. ովքեր են ներկայացնում Հայաստանը