Ժնևում այսօր նախատեսված է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը:
Ամերիկյան կողմից բանակցությունների կմասնակցեն ախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, իրանական կողմից կասնակցի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, տեղեկացրել էր, որ ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման հրաման տա:
Իրանն էլ նախօրեին զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում։ Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքի պատրաստվածությունը «անվտանգության և ռազմական հնարավոր սպառնալիքների» դեմ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրան–ԱՄՆ բանակցություններից առաջ Ժնևում հանդիպել են Աբբաս Արաղչին և Ռաֆայել ԳրոսինԱՄՆ-ի և Իրանի դիվանագետները փետրվարի սկզբին վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: