«Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են 2 գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը», - «Ազատության» հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հանրապետական» պատգամավորը հիշեցնում է Փաշինյանին՝ պաշտոնաթող նախագահները պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած նախագահներ, իսկ «Նիկոլ Փաշինյանը մի վարչապետ, որը հանձնել է Ադրբեջանին հայ ժողովրդի և Հայաստանի նորագույն շրջանի ամենակարևոր և նվիրական հաղթանակը»:
Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»:
Հանրապետական Մամիջայանը նաև հիշեցնում է՝ «3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի խոշորագույն և առանցքային ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Հանրապետական» կուսակցության նախագահն է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: Փաշինյանը նաև վստահություն էր հայտնել, թե բոլոր նախկին իշխանությունները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքականությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը. Փաշինյան