ԱՄՆ-ում վստահ չեն՝ արդյոք Ռուսաստանը լուրջ է վերաբերվում Ուկրաինայում խաղաղության հասնելուն. Ռուբիո

ԱՄՆ վարչակազմը վստահ չէ՝ արդյոք Ռուսաստանը լուրջ է վերաբերվում Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է փետրվարի 14-ի առավոտյան Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում։

Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանի ներկայացուցիչները համոզում են ԱՄՆ-ին, որ դա այդպես է։ «Մենք կշարունակենք պարզել, թե արդյոք դա այդպես է», - ասել է նա։

Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ խաղաղության հասնելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինայի բանակցային գործընթացի կողմերին հաջողվել է նեղացնել վիճելի հարցերի ցանկը, բայց ամենադժվարները դեռևս չեն լուծվել։