ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, հայտնում է Reuters-ը:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:
Վաշինգտոնը և Պեկինը փորձել են մեղմել լարվածությունը առևտրային և մաքսատուրքերի հարցերի, ինչպես նաև Թայվանի ապագայի շուրջ։
Ամսվա սկզբին էլ հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Դոնալ Թրամփը և Սի Ծինփինը: Ապրիլին նախատեսված է Թրամփի այցը Չինաստան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը և Ծինփինը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանի շուրջ ներկայիս իրավիճակը