ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր հայտնել է, որ դաշինքի՝ Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկի (PURL)-ի նախաձեռնության շրջանակում ԱՄՆ զենքի մատակարարումները Ուկրաինային կշարունակվեն։
Գլխավոր քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները բավարար միջոցներ կգտնեն մատակարարումները շարունակելու համար։
Ռյուտեն նշել է, որ հակաօդային պաշտպանության մարտունակության ապահովման հետ կապված ամենակարևոր մատակարարումների 90 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։
Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության գնումների ֆինանսավորման նախաձեռնությունն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը հրաժարվեց շարունակել Կիևին անվճար զենք մատակարարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպան պետք է դադարեցնի Կիևին գումար ուղարկելը, եթե լուրջ է իր տնտեսությունը խթանելու հարցում. Օրբան