Ռուսական կողմը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. կան տուժածներ

Անցած գիշեր ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածել են են քաղաքի ենթակառուցվածքներին։ Նա նշել է, որ երկու մարդ վիրավորվել է:

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Ռուսաստանը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Դնեպրին և Դնեպրոպետրովսկի շրջանին: Դնեպրում վիրավորվել է չորս մարդ, այդ թվում նորածին երեխա:

Օդեսայի շրջանում վնասվել է քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքը, հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ տուժել է: