Խարկովում ռուսական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա

Ուկրաինայի Խարկովի մարզի Բոհոդուխով քաղաքում ռուսական հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա, հայտնում են մարզային իշխանությունները։

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի լույս 11-ի գիշերը։ Դրոնները հարվածել են քաղաքի այն հատվածին, որտեղ գտնվում են մասնավոր տներ։ Տներից մեկը ամբողջությամբ փլուզվել է։ «Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել չորս զոհվածի մարմիններ՝ 34-ամյա տղամարդու և երեք երեխաների (երկու մեկ տարեկան տղա և մեկ երկու տարեկան աղջիկ)», - փոխանցել են ծառայությունից։

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց ի վեր Ուկրաինայում զոհվել է մոտ 700 երեխա։