Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել 314 բանտարկյալների փոխանակման շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն բանակցություններն արդեն արդյունք են տալիս։
«Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները, հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ, համաձայնեցին փոխանակել 314 գերիների։ Սա ձեռք է բերվել մանրամասն և արդյունավետ բանակցությունների միջոցով», - X սոցիալական ցանցում գրառում է արել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը՝ հավելելով, որ չնայած դեռևս զգալի աշխատանք է պահանջվում, բայց այսպիսի քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս և արագացնում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։