Խարկովում ձերբակալվել է ռուս ռազմական հետախուզության գործակալ

Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության գործակալները Խարկովում ձերբակալել են ռուս ռազմական հետախուզության գործակալի, որը պատրաստվում էր փոխանցել կոորդինատներ՝ հրթիռային նոր հարձակումների համար:

«Հարձակման նախապատրաստությունն իրականացրել է տեղական համալսարանի 61-ամյա օտար լեզուների ուսուցչուհին», - պաշտոնական կայքէջում հայտնում է հատուկ ծառայությունը։

Ըստ ծառայության՝ նա, շրջելով մարզկենտրոնում, լուսանկարել է Պաշտպանության ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրերը։

«Նաև լուսանկարել և էլեկտրոնային քարտեզների վրա նշել է այն վայրերը, որոնք, իր կարծիքով, կարող էին օգտագործել ուկրաինացի պաշտպանները։ Բացի այդ, մեղադրյալը ծանոթներից տեղեկություններ է խնդրել Խարկովի պաշտպանների մասին՝ առօրյա զրույցների ժամանակ։ Նա հավաքված հետախուզական տվյալների մի մասը կազմել է անգլերենով և մեսենջերով ուղարկել Ռուսաստանի ռազմական հետախուզության համակարգողին։ Թշնամու հետ իր համագործակցությունը թաքցնելու համար պարբերաբար փոխել է սմարթֆոնները, ջնջել յուրաքանչյուր նամակագրությունը։ Նա ներկայումս կալանքի տակ է, նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ասված է զեկույցում։