Հայաստանում է ամերիկյան AECOM ընկերության թիմը`սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում», - ասված է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Անցած տարվա նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեն, իսկ երկրորդ կեսին սկսեն շինարարական աշխատանքները:

Վարչապետը նաև մանրամասներ էր ներկայացրեց երկաթուղու և ճանապարհների մասով. «Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու՝ երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ: Ես կարող ասել՝ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս: Ավտոճանապարհների հետ կապված՝ մեծ հավանականությամբ այդ ճանապարհները կինտեգրենք Հյուսիս-հարավի ճանապարհներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երթուղով. վարչապետը ներկայացրեց «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզը