«Պետք է պատժվի ոչ միայն ոստիկանը, այլև վերադասը». ոստիկանական բռնության հերթական փաստն է հրապարակվել

Your browser doesn’t support HTML5

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել է լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա տեղեկություններով՝ Հայկ Հակոբյան անուն-ազգանունով ոստիկանը բռնություն է կիրառում ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: