ԵՄ-ը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի ԻՀՊԿ-ը. Կալլաս

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը, ըստ լրատվամիջոցների, մեծապես ներգրավված է եղել ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառմանը: Կայա Կալլասն ասել է, որ նախատեսում են նաև նոր պատժամիջոցներ կիրառել:

«Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ «Ալ Քաիդա»-ն, «Համաս»-ը, «Դաեշ»-ը։ Եթե դու գործում ես որպես ահաբեկիչ, ապա քեզ նաև պետք է որպես ահաբեկչի վերաբերվեն», - նշել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Ֆրանսիան Եվրամիության արտգործնախարարների այսօր կայանալիք խորհրդի նիստում կաջակցի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն կճանաչի