Գեղասահորդ զույգը «Արցախ»-ի ներքո կազդարարի հայկական գեղասահքի օլիմպիական նորամուտը
Your browser doesn’t support HTML5
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին գեղասահորդ զույգն են, որ Հայաստանը կներկայացնեն փետրվարին Միլանում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերում։ «Ազատությունը» զրուցել է մարզիկների հետ, հետևել նրանց երևանյան մարզումներին։