Զանգվածային հարձակում Օդեսայի վրա․ կա առնվազն 22 տուժած

Ռուսական զորքերն անցած գիշեր Օդեսայի վրա զանգվածային հարձակում են սկսել, հայտնում է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա խոսքով՝ կա 22 տուժած: Հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, մանկապարտեզ, խանութ և շինհրապարակ։ Իրավիճակն առավել ծանր է Խաջիբեյ շրջանում, որտեղ ավերվել է բնակելի շենքի մի մասը։ Սերգեյ Լիսակը գրել է, որ մարդիկ կարող են լինել փլատակների տակ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ նախնական գնահատականներով՝ փլատակների տակ կարող է լինել երեք մարդ։