Իրանի կողմից Իսրայելին վնաս հասցնելու ցանկացած փորձ «կհանդիպի վճռական պատասխանի». Նեթանյահու

Իրանի կողմից Իսրայելին վնաս հասցնելու ցանկացած փորձ «կհանդիպի վճռական պատասխանի», Times of Israel-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

«Դա շատ մեծ սխալ կլինի, մեկ սխալը չափազանց շատ կլինի», - ասել է Նեթանյահուն։

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը անցած շաբաթ հերթական զգուշացումն էր ուղղել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ կոչ անելով նրանց զերծ մնալ իսլամական հանրապետության դեմ ռազմական գործողություններից։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մատը ձգանի վրա է, մենք առավել քան երբևէ պատրաստ ենք կատարել մեր գերագույն հրամանատարի հրահանգները», - նշել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը հերթական զգուշացումն է ուղղում ԱՄՆ-ին և Իսրայելին