«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը դառնում է ավելի վճռական. Էրդողան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը դառնում է ավելի վճռական, իսկ տարածաշրջանում ահաբեկչության բոլոր դրսևորումները պետք է վերանան, Anadolu-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Երբ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական սպառնալիքը լիովին վերացվի, ոչ միայն սիրիացի ժողովուրդը, այլև ողջ տարածաշրջանը թեթևություն կզգա», - ասել է Էրդողանը։

Հունվարի 21-ին Թուրքիայի նախագահը պահանջել էր, որ սիրիացի քրդերը վայր դնեն զենքերը և ընդունեն պաշտոնական Դամասկոսի գերակայությունը։

«Հետագա արյունահեղությունից խուսափելու համար Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող ահաբեկչական կազմակերպությունը պետք է վայր դնի զենքերը և հայտարարի ինքնալուծարման մասին։ Նրանց կողմից հետագա սադրանքները հավասարազոր կլինեն ինքնասպանության», - հայտարարել է Էրդողանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան․ «Սիրիացի քրդերը պետք է վայր դնեն զենքերը»Բախումներ թուրք-սիրիական սահմանին