Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ–Ռուսաստան–Ուկրաինա բանակցությունները

Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։

Suspilna-ն, հղում անելով իր աղբյուրենրին, հայտնել է, որ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Ըստ Axios-ի՝ ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Աբու Դաբիում։

TASS-ն էլ, հղում անելով իր աղբյուրին հայտնել է, որ կան որոշ արդյունքներ: Թե կոնկրետ ինչ արդյունքների մասին է խոսքը, գործակալությունը չի նշում:

Պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Սպիտակ տան խոսնակը NBC News-ին ասել էր, որ հանդիպումը «արդյունավետ է եղել»։

Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբու Դաբիում այսօր կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը