Ծանր օրեր են քահանաների համար, հատկապես Մասյացոտնի թեմում

Your browser doesn’t support HTML5

«Ես տանջվում էի, չէի մտածում, մի ամբողջ գիշեր». - մի երեկո ու մի գիշեր տևեց Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի միացումը Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին: Նա մտքափոխվեց ու, իր բառերով՝ ափսոսաց, ցավ զգաց շատ արագ: