ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Շվեյցարիայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Reuters-ը:
Թրամփը կարծիք է հայտնել, որ Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այժմ այն փուլում են, երբ կարող են համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու համար։
«Երկու առաջնորդներն էլ նախկինում հրաժարվել են համաձայնությունից, սակայն այժմ համաձայնության հասնելը բավականաչափ մոտ է», - ասել է Թրամփը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի և Պուտինի բանագնացները «շատ դրական» և «կառուցողական» են գնահատում Դավոսի հանդիպումը