Սամվել Կարապետյանի ուժի վարչապետի թեկնածուն որոշված է՝ ով է լինելու

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Թեկնածուի անունը, սակայն, Կարապետյանը չհայտնեց՝ միայն նշելով, որ թեկնածուն վաղուց որոշված էր և նրան հանրությանը կներկայացնեն փետրվարի 12-ին՝ կուսակցության համագումարին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր ղեկավար է պետք». «Մեր ձևով» շարժումը դեմ է, որ Հայաստանի նախկին առաջնորդներից որևէ մեկը ղեկավարի Հայաստանը