Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Հունվարի 27 -ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ 69 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը:

Խորհրդարանի փոխխոսնակը նախօրեին տեղեկացրել է, որ քվեարկությունից հետո այս հունվարի 27-ն արդեն կլինի ոչ աշխատանքային օր: Օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, այլ անմիջապես:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունվարի 27 -ը՝ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր. ընդդիմությունը դեմ է