Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ալ-Շարաայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, հայտնում է SANA գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի, հեռախոսազրույցի ընթացքում նրանք ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման, ինչպես նաև կայունության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին աջակցելու կարևորությունը։

Ընդգծելով քրդական ժողովրդի իրավունքների և պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը՝ Դոնալդ Թրամփն ու Ահմեդ ալ-Շարաան համաձայնել են շարունակել համագործակցությունը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում և դրա սպառնալիքների վերացման գործում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ահմադ ալ-Շարաան հանդիպել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմ Բարաքի հետ