«Ուկրաինան չպետք է ֆիքսվի տարածքների հարցի վրա», - այսօր Մինսկում, Ռուսաստանի Կիրովի մարզի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Տարածքային հարցն, իհարկե, ցավոտ է, սակայն մարդկային կյանքերն ավելի կարևոր են», - հայտարարել է Բելառուսի նախագահը՝ պնդելով, որ ժամանակն ամեն ինչ կհստակեցնի։
«Հարկավոր է այս հանգամանքից ելնել, այլ ոչ թե ամեն օր հազարավոր կյանքեր կործանել», - նշել է Լուկաշենկոն։