ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Սիմոնյանը՝ նշելով, որ այցի ժամկետները դեռ հստակ չեն։

Խորհրդարանի խոսնակը նաև նշեց, որ այցի մանրամասները քննարկել է իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը հունիսին Երևան էր այցելել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատվիենկոյի հետ քննարկել էր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակը: