Հայաստանում հեղուկ գազի գնի աճը պայմանավորված է մի դեպքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, Ռուսաստանից ներկրվող գազի դեպքում՝ եղանակային պայմանների հետ: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Վարչապետը շեշտեց՝ այս դեպքում է, որ կարևորվում է «TRIPP ուղու» գործարկումը, որի շուրջ արդեն ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
Վերջին օրերին բենզինի և դիզելային վառելիքի գնի նվազմանը զուգահեռ, հեղուկ գազը թանկացել է 40-50 դրամով՝ լցակայաններում նախկին 190 դրամի փոխարեն 230-240 դրամ է: Մինչդեռ կառավարության անդամները բացառեցին, որ թանկացումը կապ ունի Ադրբեջանից երկու անգամ ներկրված բենզինի հետ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, թե ամեն տարի դեկտեմբերին հեղուկ գազի գինը բարձրանում է, գարնանը՝ նվազում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բենզինն էժանացել է՝ ադրբեջանականի ներկրումից հետո