ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը իր կասկածն է հայտնել, թե Իրանի վերջին շահի վտարանդի որդին՝ Ռեզա Փահլավին կկարողանա ստանալ բավարար աջակցություն՝ իշխանությունը ստանձնելու համար։
«Նա շատ բարի է թվում, բայց ես չգիտեմ, թե ինչպես կվարվեր իր սեփական երկրում», - ասել է Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում՝ նշելով. - «Եվ մենք իրականում դեռ այդ կետին չենք հասել: Ես չգիտեմ՝ արդյոք նրա երկիրը կընդունի՞ նրա ղեկավարությունը, թե՞ ոչ, և, անշուշտ, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի»:
Թրամփն ասել է՝ հնարավոր է, որ Թեհրանի կառավարությունը տապալվի բողոքի ցույցերի պատճառով, բայց իրականում «ցանկացած ռեժիմ կարող է տապալվել»։
«Անկախ նրանից՝ այն տապալվի, թե ոչ, դա հետաքրքիր ժամանակաշրջան է լինելու», - ասել է նա։
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի: Կան նաև շատ վիրավորներ, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում: Ցույցերի ընթացքում, ըստ նույն աղբյուրների, ձերբակալվել է ավելի քան 18,400 մարդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի. Թրամփը կոչ է արել շարունակել ցույցերը