Anadolu. «Ալիջան» անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են»

Թուրքիա - Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը հետևում է Ալիջանի անցակետի աշխատանքներին, լուսանկարը՝ Yesiligdir պարբերականի, դեկտեմբեր, 2025թ.

«Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են», - այսօր տեղեկացրել է Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը։

«Անցակետում կառուցվել են սահմանապահ և մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր ու հարակից շրջանները», - տեղեկացնում է թուրքական լրատվամիջոցը։

Anadolu-ի տեղեկություններով՝ այսօր անցակետ է ժամանել նաև Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը։ Տեղի պաշտոնյաները նրան ներկայացրել են կատարված աշխատանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիջանի անցակետում ակտիվ աշխատանքներ են. Իգդիրում պատրաստվում են սահմանի բացմանըՀայ և թուրք դիվանագետները անվճար վիզա կստանան. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանն ու Թուրքիան